Թերթը գրում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը  տեղեկացրել է, որ «Քեթրինի» Միհրան Պողոսյանը խիստ զայրացրել է վերին իշխանություններին: «Նա պետական մակարդակով սելիտրա էր ներկրում Հայաստան, կառավարությանը հավատացնելով, որ իր բերած ապրանքն ամենաէժանն է: Սակայն պարզվել է, որ նա, մեղմ ասած, «քցել» է կառավարությանը: Ապացուցվել է, որ ապրանքը կարելի է բերել անհամեմատ էժան գներով: Այսօր այս պատմության արձագանքը ժողովուրդը կարող է լսել հիշյալ հանձնաժողովի նիստի ժամանակ»,-գրում է «Հայացք»-ը: