Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին որպես «Ինտերտեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցներ. հայ ընկերները միշտ ողջունելի են Մոսկվայում։ Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը բացատրել է, որ չգիտի Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք երաժշտական միջոցառմանը Հայաստանից երգիչների բացակայության պատճառները։
«Հայ ընկերները շատ լավ իմացել են մրցույթի մասին և այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայ մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չի վերաբերում։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, նաև մեր հայ ընկերներին»,- մրցույթի նախապատրաստմանը նվիրված մամուլի ասուլիսում նշել է նախարարը։ Ինչ վերաբերում է մրցույթի երգերին, ապա մասնակիցները դրանք կկատարեն իրենց ազգային լեզուներով։ Ինչպես նշել է Լավրովը, դրանք թարգմանության կարիք չունեն, քանի որ շատ ավելի կարևոր է այն տրամադրությունը, որը կատարողը ստեղծում է իր ելույթով։





























