Միացյալ Նահանգները մտադիր է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տալ՝ Գազայի հատվածում խաղաղության կարգավորման ԱՄՆ ծրագրին արձագանքելու համար։ Առաջարկի մասին Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի բազա մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  

«Մենք կօգտագործենք երեք-չորս օր»,- ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պատրաստ սպասել ՀԱՄԱՍ-ի պատասխանին Գազայի վերաբերյալ վերոնշյալ առաջարկներին։