Պերուի Կոնգրեսը կքննարկի նախագահ Դինա Բոլուարտեին իմպիչմենտի ենթարկելու առաջարկը՝ անվտանգության ճգնաժամի պատճառով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ օրենսդիր մարմնի չորս հինգերորդը կողմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Խորհրդարանն այժմ կարող է անմիջապես քննարկել առաջարկը ըստ էության։

Իմպիչմենտի քվեարկությունը նշանակվել էր ժամը 23:30-ին։ Դրանից հետո Հանրապետության նախագահը կտեղեկացվի որոշման մասին, որպեսզի նա կարողանա իրականացնել իր պաշտպանության իրավունքը՝ անձամբ կամ փաստաբանի օգնությամբ։

Բոլուարտեին պաշտոնանկ անելու չորս առաջարկ է ներկայացվել քննարկման։ Բոլորում նշվում էր, որ կառավարության հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը ձախողվել է։

Նշվում է, որ նրան իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ է 87 օրենսդիրների ձայները։

2024 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու և պաշտոնը թողնելու կասկածանքով։