Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին մեկնել է Թուրքիա, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կավելաշվիլին ներկա կլինի Թուրքիայի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև խաղին։
Նախագահի աշխատակազմի տվյալներով՝ պետության ղեկավարն իր երեխաների հետ միասին կերկրպագի Վրաստանի ֆուտբոլի հավաքականին։
Ստամբուլի օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։





























