ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ երկրներն ավելի շատ ներդրումներ կկատարեն Ուկրաինայի համար սպառազինության առաջնահերթ ցուցակ (PURL) ստեղծելու նախաձեռնության մեջ, հաղորդում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները ակնկալում է, որ իր գործընկերները կմեծացնեն իրենց ռազմական ներուժն ու կրակային հզորությունը։ Այս մասին նա լրագրողներին նա ասել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։
Ամռանը հայտնի դարձավ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Prioritized Ukraine Requirements List (PURL) նախաձեռնության գործարկման մասին։
Ուկրաինային աջակցելու այս մեխանիզմի շնորհիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները և գործընկերները կկարողանան ֆինանսավորել ամերիկյան սպառազինությունների և տեխնոլոգիաների մատակարարումը՝ կամավոր ներդրումների միջոցով։




























