Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ նոյեմբերի 3–ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը երկու նոր նշանակման մասին է տեղեկացրել:

Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: