Այս իշխանությունների 7 տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ քաղաքական ուժ են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա, այս պայմաններում Հայաստանի պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանով, որ Հարավային Կովկասում գերտերությունների պայքարը չի ավարտվել, իներցիայի ուժով Հայաստանը գոյություն ունի։
«Արցախը կորցնելուց, Արցախը պոկելուց հետո Հայաստանի անվտանգայի միջավայրը շատ թուլացել է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել Զինված ուժերի առջև դրված խնդիրները։
«Նիկոլը վերջերս տգիտությունը ի ցույց դնելով ասում է՝ պետք է մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալու, որ մարտունակը վերաբերում է բանակին, պաշտպանունակը՝ պետությանը։ Երկու տարբեր բաներ են, իրար հետ անհամեմատելի բաներ»,- ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ այս իշխանությունները հենց խոսում են բանակի մասին, ասում են՝ այսքան աշխատավարձ են ստանում, այսինքն՝ «փողով է չափում»։





























