Աղմկահարույց կալանքի որոշումներ տված դատավոր Մասիս Մելքոնյանը հերքում է, որ հրահանգներ կամ SMS–ներ է ստանում իշխանություններից։
«Ուշանում եմ, ուշանում եմ»,–ասաց նա՝ չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին։
«Դուք միշտ ուշանում եք, դուք SMS չեք ստանո՞ւմ։ Երբևիցե չեք ստացե՞լ։ Հենց գործը ձեր մոտ է գալիս, միանգամից կալանք եք տալիս։ Գուցե մեյլո՞վ եք ստանում, ի՞նչ են ուղարկում, որ բոլորին համատարած կալանավորում եք»,– հարցեր տարափ հնչեցրին լրագրողները, սակայն դատավորը դրանք անպատասխան թողեց։





























