Մոսկվայի իրավապահներին հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը, ով սպիրտ է լցրել իր վրա, այրել եւ նետվել 12-րդ հարկի պատուհանից:
Պարզվել է, որ նման սարսափելի կերպով ինքնասպան է եղել Եվգենի Կոսկինը` տիեզերանավերի վայրէջքի եւ վթարային փրկության ապարատների «Էներգիա» լաբորատորիայի աշխատակիցը: Նա «Վոստոկ» տիեզերանավերի կոնստրուկտորներից մեկն է եղել:
Ինքնասպանն ի սկզբանե չճանաչված էր մնում, քանի որ իր մոտ փաստաթղթեր չի ունեցել, իսկ հարեւաններն ու ծանոթները այրված դիակից չէին ճանաչել: Սակայն միջադեպից մի քանի օր անց ոստիկանություն էր դիմել որդին` Իգո Կոսկինը, ով հայտնել էր, թե հայրը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ոստիկանների ուղեկցությամբ նա այցելել է դիահերձարան եւ ճանաչել հորը: Պարզվել է, որ Եվգենի Կոսկինը երկար ժամանակ տառապել է ծանր հիվանդությամբ:



























