Երեւանի դատարանը, բացարձակապես անհիմն քաղաքական ճնշման տակ, անօրինական կերպով երկամսյա կալանքի է դատապարտել Antifake.am լրատվական գործակալության «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին նոյեմբերի 14-ին Երեւանում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր եւ Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ այս գործողության նպատակը ոչ միայն ձերբակալված անձանց լռեցնելն է, այլեւ տվյալ լրատվամիջոցի գործունեությունը կասեցնելը։

«Մենք այս մասին կտեղեկացնենք մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Վերջին անգամ, երբ Վազգենն ու Նարեկը ձերբակալվել էին, միջազգային արձագանք եղավ։ Կարծում եմ՝ նույն արձագանքը կլինի նաեւ հիմա»,- նշել է Մամիջանյանը։