2025-2026 ուսումնական տարին հռչակվել է «Անվտանգ և ապահով կրթության տարի», որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերական կազմակերպվելու են միջոցառումներ՝ անվտանգության թեմաներով։

Դրա շրջանակներում, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 դպրոցի 2–րդ «ա» դասարանում բաց դաս էր՝ նվիրված երթևեկության կանոններին։ Բոլոր երեխաները սերտել էին երթևեկության կանոնները, նաև բեմադրել դրանք։

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ դպրոցն էլ ունի իր երթևեկության կանոնները։ «Պետք է չվազեք, չաղմկեք, հարգեք մեծերին, իրար չհրեք, ճանապարհ տաք։ Այս կանոները պետք է ուղեկից լինեն ողջ կյանքի ընթացքում»,–ասել է նա։

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ։