Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի 2009 թ. առաջնությունում առաջին մեդալը նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչները: Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը (Նա աշխարհի նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է) 69 կգ քաշայինների պայքարում արժանացել է արծաթե մեդալի ։ Պոկում վարժությունում Առաքել Միրզոյանը արժանցել է բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում, բարձրացնելով 180 կգ, հայ ծանրորդը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում:

Երկամարտի արդյունքում, սակայն, Միրզոյանը 334 կգ արդյունքով 2-րդ տեղում էր, իսկ չեմպիոնի կոչումը 346 կգ-ով նվաճել է Չինաստանը ներկայացնող Հու Լիաոն: Երրորդ տեղը զբաղեցրել է Ինդոնեզիայի ներկայացուցիչը, իսկ այս քաշային կարգում լուրջ հակառակորդ համարվող Ֆրանսիացի Դաբայան հրում վարժությունում տապալվել է եւ ստացել զրո միավոր:

Նշենք, որ Ա. Միրզոյանի մեդալները Հայաստանի համար առաջինն էին այս առաջնությունում: