ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 381.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.80 դրամ (աճել է 0.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-445,5 դրամով, վաճառվում է 449–455.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.77 դրամով, վաճառվում է 4.87-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 444-445 դրամով, վաճառվում է 449 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.82 դրամով:





























