2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան, հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
Ըստ կայքում տեղադրված տեղեկատվության՝ Գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Շեկերինսկան նաև հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։





























