Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան։ Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ մեկ գնացք է գալիս։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ողջունել է իրադարձությունների նմանատիպ զարգացումը՝ հավելելով, որ առևտուրը իրականացվել է մասնավոր ընկերությունների միջև, բայց հենց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն» է, որ համապատասխան քաղաքական պայմաններ է ստեղծել։

Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական մակարդակով նույնպես պայմանավորվածություններ են եղել հնարավորությունների վերաբերյալ, հավելելով, որ երկու երկրների գործարար շրջանակներին այդ մասին կտեղեկացվի և համապատասխան հետաքրքրության դեպքում նրանք գործարքներ կկնքեն: