30 տարվա կայուն զարգացման, հետևողական աշխատանքի և պատասխանատվության սկզբունքների վրա հիմնված «Արզնի» ընկերությունը 2025 թվականին ևս մեկ կարևոր քայլ կատարեց ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան թռչնաֆաբրիկայի ձևավորման ուղղությամբ։ «Արզնի» ընկերության ձեռքբերումների, խոշոր ներդրումների, արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրերի և ապագա նախաձեռնությունների մասին զրուցել ենք երիտասարդ գործարար, «Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գևորգ Ջանվելյանի հետ։

Ինչպիսի՞ն էր 2025 թվականը «Արզնի»-ի համար

2025 թվականը արդյունավետ, միաժամանակ փորձություններով և մարտահրավերներով լի տարի էր, որը  պահանջում էր կառավարման և խնդիրներին արագ արձագանքելու ճկուն մոտեցումներ։

Մեզ բնորոշ միասնականության և թիմային աշխատանքի շնորհիվ դժվարություններն ու փորձությունները մենք կրկին վերածեցինք ուժի՝ հաղթահարելով դրանք պատվով։ Այս մոտեցումն է, որ մեզ օգնում է շարունակաբար առաջ շարժվել և ամրապնդել մեր կայուն դիրքն ու դերը շուկայում։

Տարվա ընթացքում ստեղծվել է տարածաշրջանային և միջազգային համագործակցությունների լայն շրջանակ. պաշտոնական այցեր ենք կատարել, նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որոնք հիմք են առաջիկա տարիների նոր ծրագրերի և գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

IMG_6966.JPG (93 KB)

Որո՞նք էին 2025 թվականի հիմնական ներդրումներն ու բարեփոխումները

2025 թվականը խոշոր ներդրումների և կյանքի կոչված նախագծերի տարի էր։ Շարունակել ենք  2024-ին մեկնարկած ներդրումային ծրագրերը. այս տարիների ընդհանուր ներդրումային ծավալը կազմել է մոտ 515 միլիոն ՀՀ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն ընդգրկել են կոմունիկացիոն և անվտանգային համակարգերի ամբողջական վերափոխումը, տարածքների կանաչապատման և բարեկարգման աշխատանքները, լուսավորության բարելավումը, տեսակավորման պահեստի, առաքման մեքենաների պարկի, թռչնանոցների և ճտանոցների, ինչպես նաև ընդհանուր տարածքների բարեկարգումը, ասֆալտապատման աշխատանքները, նոր վարչական շենքի կառուցումը, հակահրդեհային անվտանգության ապահովումը և մարքեթինգային ու PR ուղղվածությամբ ներդրումները։

Ընդհանուր ներդրումային ծավալից 200 միլիոն ՀՀ դրամն ուղղվել է 210․000 ճուտիկների ձեռքբերմանը։

Ամբողջությամբ վերափոխվել են կաբելային տնտեսության և ջրամատակարարման համակարգերը։ Ձեռք է բերվել հոսանքի գեներատոր, ներդրվել են լրացուցիչ ենթակայաններ, և այսօր գործարանը ապահովված է էլեկտրաէներգիայի և ջրի երկու անկախ գծով՝ հիմնական և պահուստային, ինչը լիովին երաշխավորում է արտադրության կայունությունը ցանկացած իրավիճակում։ 

Գործարանի տարածքում իրականացվել են լայնամասշտաբ բարեկարգման և անվտանգության ապահովման աշխատանքներ։ Կառուցել ենք շուրջ 250 քմ մակերեսով նոր վարչական շենք՝ նպատակ ունենալով մեր աշխատակիցների համար ստեղծել բարեկեցիկ և անվտանգ միջավայր։ Այստեղ  ապահովված են աշխատակիցների համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ախտահանման, զգեստափոխման, հանգստի և սննդի կազմակերպման համար։ Ներկայումս ընթանում են կահավորման և տեխնիկական հագեցման աշխատանքները։

Մենք համոզված ենք, որ անկախ ծախսերից կամ եկամուտների տատանումներից, կան առաջնահերթություններ, որոնք պարտադիր են իրականացման համար. դրանք երկարաժամկետ ռազմավարական որոշումներ են, որոնց իրական ազդեցությունը կտեսնենք հաջորդ տարիներին՝ ապահովելով կայուն աճ և զարգացում։ 

IMG_8792.JPG (68 KB)

Այս ներդրումները ոչ միայն սոցիալական, այլև անվտանգային նշանակություն ունեն՝ ուղղված վարակների կանխարգելմանը, առողջ սննդամթերքի արտադրության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և աշխատակիցների աշխատանքային պայմանների շարունակական բարելավմանը։

Մեր 30-ամյա պատմության ընթացքում մենք մշտապես բարելավել ենք ծառայությունների, արտադրանքի և սպասարկման որակը, ու այսօր, ամփոփելով անցած ճանապարհը, վստահաբար կարող եմ ասել, որ մեր առջև դրված նպատակներն ու ծրագրերն արդեն իրականություն են։ Ամեն օր աշխատելով, սովորելով և մեր թիմի հետ միասին հաղթահարելով առաջացող խնդիրները՝ շարունակաբար զարգանում ենք՝ պահպանելով մեր արժեքները և ամրապնդելով «Արզնի»-ի դիրքերը ոլորտում։

Ո՞րն է «Արզնի»-ի հաջողության գաղտնիքը

Մեր երկարամյա ուղին անհնար կլիներ առանց հավատարիմ, միասնական և պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց ամենօրյա կարևոր աշխատանքը։ Յուրաքանչյուր մասնագետ իր ներդրումն ունի ոչ միայն առանձին առաջադրանքներում, այլև ընկերության ընդհանուր հաջողության ապահովման գործում, և հենց այս համախմբվածությունն է «Արզնի»-ի իրական ուժը։ 

Այսօր ընկերությունում աշխատում է շուրջ 100 մասնագետ, որոնցից մոտ 50-ը ներգրավված են արտադրական հիմնական գործընթացներում, ինչը վկայում է աշխատանքի արդյունավետության, կազմակերպվածության և օպտիմալ կառավարման մասին։ Ընկերությունը բարձր է գնահատում նաև երկարամյա աշխատակիցների փորձն ու նվիրվածությունը՝ որոնք դարձել են զարգացման կայուն հենասյուները։ Վերջերս լրացել է տիկին Գոհարի 25-ամյա աշխատանքային գործունեությունը, ինչը վկայում է ամուր փոխադարձ վստահության և հավատարմության մասին։

Ինչպիսի՞ն էին ընկերության արտադրությունն ու վաճառքի արդյունքները 2025 թվականին

2025 թվականին «Արզնի»-ն շարունակել է ընդլայնել վաճառքի ցանցը՝ ավելացնելով վաճառքի կետերի թիվը ևս 277-ով։ Ընկերությունը համագործակցում է ավելի քան 1800 խոշոր, միջին և մանր առևտրի կետերի, սուպերմարկետների, ռեստորանների և հյուրանոցների հետ։ Նոր արտադրանքների շարքում ընդգրկվել են «Հավկիրթ» և «Ձու Ձու» տեսականիները, իսկ առաջիկայում նախատեսվում է ևս երկու նոր տեսակի տուփերի թողարկում։

IMG_8794.jpg (110 KB)

Ընկերության ռազմավարության առանցքում մշտապես եղել և մնում է տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը՝ որպես ոլորտի արդիականացման, արդյունավետության բարձրացման և մրցունակության ամրապնդման հիմնական գործիք, ինչը հատկապես կարևոր է սննդի արտադրության ոլորտում։
«Արզնի»-ն, գալիք տարում պահպանելով զարգացման տեմպերը, շարունակելու է հետևողականորեն ընդլայնել արտադրական հզորությունները և ավելացնել արտադրության ծավալները։

Ի՞նչ սպասել 2026 թվականին՝ ընկերության ծրագրերն ու նպատակները

Մենք մշտապես բարձր նշաձող ենք սահմանել ինքներս մեզ համար ու հասել դրան։  Առաջիկա պլաններում նախատեսվում է նաև արտադրության 25 տոկոսի աճ, նոր վաճառակետերում ներկայացվածություն, նոր արտադրատեսակներ և միջազգային ընկերությունների հետ համագործակցություններ։ 

«Արզնի»-ն, որպես Հայաստանում ոլորտի առաջատար ընկերություն, շարունակում է սպառողին առաջարկել ամբողջությամբ բնական, առողջարար և բազմազան արտադրանք։ Ընկերությունն առաջինն ու միակն է, որը միջազգային փորձը տեղայնացնելու միջոցով շուկային ներկայացնում է յոդավորված ձու, իսկ արտադրանքի փաթեթավորումը համապատասխանում է սննդային անվտանգության ամենաբարձր պահանջներին՝ մեկանգամյա օգտագործման տուփերի շնորհիվ ապահովելով մաքրություն և հարմարավետություն, բացառելով բազմակի օգտագործման ռիսկերը։

IMG_8798.PNG (402 KB)

Ամփոփելով 2025 թվականը՝ ուրախությամբ պետք է ասել, որ «Արզնի»-ն վստահ քայլերով շարունակում է իր զարգացման ուղին՝ որպես պատասխանատու և հոգատար ընկերություն, Հայաստանում ձևավորելով ձվի սպառման նոր մշակույթ, ընդլայնելով արտադրական հզորությունները, ներդնելով տեխնոլոգիական նորարարություններ և ապահովելով բացառապես որակյալ արտադրանք։