Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։

Կողմերը «գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման հետ կապված սակագնային հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարևորությունը»։

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։