Վենեսուելական նավթով և վառելիքով բեռնված մոտ մեկ տասնյակ լցանավեր վերջին օրերին լքել են երկրի տարածքային ջրերը՝ անջատելով կապի փոխպատասխանիչները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով TankerTrackers.com մոնիտորինգային ծառայությանը։

Ըստ ամենայնի, նրանք խախտել են ԱՄՆ-ի կողմից դեռևս նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից առաջ սահմանված շրջափակումը։ Այդ շրջափակման հետևանքով Վենեսուելայից նավթի արտահանումը գործնականում կաթվածահար է եղել։

Վենեսուելան լքած բոլոր նույնականացված նավերը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Նավերի մեկ այլ խումբ, որոնք նույնպես պատժամիջոցների տակ են, դատարկ են մեկնել ներմուծված բեռների բեռնաթափումից կամ ներքին փոխադրումների ավարտից հետո։