ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 7-ին, կազմել է 381.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.19 դրամ (աճել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 448–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.67 դրամով, վաճառվում է 4.75-5.02 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.73 դրամով:





























