Աբովյան քաղաքում, փետրվարի 7-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Հատիսի եւ Ուսանողական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: