Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, փետրվարի 7-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում 3 անգամ դատապարտված, 42-ամյա Արթուր Հարությունյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ս/թ փետրվարի 6-ից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:




























