Երեւանյան հյուրանոցներից մեկում մի կին ռոմանտիկ ընթրիքից հետո «անականկալ» է մատուցել իր զուգընկերոջը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, Հայաստան ժամանած մի ավիաընկերության օդանավերից մեկի օդաչուն, ով Մոսկվայի բնակիչ է, փետրվարի 7-ին  գիշերելով հյուրանոցներից մեկում` իր համար է հրավիրել մոտ 36-37 տարեկան մի աղջկա:

Վերջինս էլ օգտվելով տղամարդու գինովցած վիճակից`  որոշել է լիարժեք դարձնել իր բյուջեն եւ  գողացել օտարերկրացի  օդաչուի մոտ եղած գումարն ու փաստաթղթերը: Վերջինս ժամեր անց սթափվել է եւ գիտակցելով տեղի ունեցածը` դիմել  ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ նման դեպք տեղի է ունեցել, նաեւ նշել են, որ բացահայտվել է աղջկա ինքնությունը եւ գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել: