Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Բրազիլիայում նոր օդանավակայանի կառավարում է ստանձնում: Ինչպես հաղորդում է բրազիլական «Նոտա դե Տապա» թերթը, Էռնեկյանի գլխավորած արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա»-ն փետրվարի 6-ին շահել է Բրազիլիայի 3 մասնավոր օդանավակայաններից մեկի հետ պայմանագիր կնքելու իրավունքը:

Բրազիլիայում նոր ուղեւորային համալիրի կոնցեսիոն պայմանագրի կնքումից 3 ամիս անց «Կորպորասիոն Ամերիկան» փաստորեն առաջ անցավ Բրազլիլիայի օդանավակայանային շուկայում իր մրցակիցներից, քանի որ  2014-ին անցկացվելիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ հսկայական հետաքրքություն կա Բրազիլիայի օդանավակայանների կառավարման իրավունքի նկատմամբ:

Հաղթելով 4.5 միլիարդ ռեալով (2.6 միլիարդ ԱՄՆ դոլար)` արգենտինական-բրազիլական Ինֆրամերիկա կոնսորցիումը շահեց Բրազիլիայի օդանավակայանը 25 տարով կառավարելու իրավունքը:

Կոնսորցիումի մեջ ներգրավված են 50-ական տոկոս մասնաբաժնով արգենտինական Կորպորասիոն «Ամերիկա SA» հոլդինգային ընկերությունը եւ բրազիլական «Ինֆրավիկս էմպրենդիմիենդոս»-ը: Կորպորասիոն Ամերիկան, որը կառավարում է «Աէրոպորտոս Արգենտինա 2000»-ի օդանավակայանները եւ «Ինտրավիքսը», որը «Էնգեվիքս գրուպ»-ի քույր ընկերությունն է, շահել են Բրազիլիայի «Պրեզիդենտե Խուսելինյո Կուբիշեկ» ուղեւորային համալիրի կոնցեսիոն կառավարման իրավունքը:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի սեփականություն հադիսացող «Կորպորասիոն Ամերիկան» անցյալ տարվա նոյեմբեր ամսին շահել է նաեւ Նատալում «Սան Գոնսալո դո Ամարանտե» օդանավակայանի բարելավման պայմանագիրը: Արգետինյան հսկան պատրաստվում է ծրագրային պայմանգիր կնքել նաեւ Սան Պաոլոյին մոտ գտնվող 2 մեծ օդանավակայանների համար:

Ըստ «Նոտա դե Տապա» թերթի, «Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը կառավարում է ընդհանուր առմամբ 48 օդանավակայաններ, որոնցից 33-ը` Արգենտինայում, 5-ը` Պերույում, ինչպես նաեւ` Ուրուգվայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Բրազիլիայում: «Կորպորասիոն Ամերիկան» նաեւ կառավարում է Նեուկեն եւ Բաիա Բլանկա»: