ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները նախատեսում են հունվարին այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ծրագրում են մոտ ապագայում մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար... Հանդիպումը կարող է տեղի ունեցալ այս ամսվա ընթացքում», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ցանկանում են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման պլանների նախագծերը։
«Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կշոշափվեն այն անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան կտրամադրեն Ուկրաինային՝ ցանկացած խաղաղ համաձայնագրի պահպանումն ապահովելու համար, ինչպես նաև երկրի հետպատերազմյան վերականգնման հարցը... Ամերիկացի պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին կներկայացնեն ծրագրերի վերջնական նախագծերը», - նշում է պարբերականը:


























