ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին։

«Այո՛։ Նրան հրավիրել են», - ասել է նա։

Այն հարցին, թե ինչ է մտածում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարության մասին, ըստ որի՝ նա չի անդամակցի «Խաղաղության խորհրդին», Թրամփը պատասխանել է. «Նա նման բա՞ն է ասել: Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շուտով լքելու է իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ապա ես 200 տոկոսանոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների ու շամպայնի վրա, և նա կմտնի Խորհուրդ»։