Եվրոպացիները մի քանի մարդ են ուղարկել Գրենլանդիա, և նրանք զինվորականներ չեն եղել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք մարդկանց ուղարկել են ոչ թե իմ պատճառով, այլ Ռուսաստանից պաշտպանվելու համար», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ եվրոպացիները մեծ դիմադրություն ցույց չեն տա Գրենլանդիայի հարցում։

«Լսե՛ք, դա մեզ անհրաժեշտ է։ Այն փաստը, որ 500 տարի առաջ այնտեղ նավ է լողացել, նրանց սեփականության իրավունք չի տալիս», - նշել է Թրամփը։