Եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները վկայում են Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին, այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Կոմերսանտը»։

Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության իրավիճակում Ռուսաստանն անհրաժեշտ է համարում «վերացնել այս ճգնաժամի հիմնապատճառները»։ Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները երկար տարիներ «գիտակցաբար ստեղծել են» այդ պատճառները, որպեսզի Ուկրաինան «անվտանգության սպառնալիքի» վերածեն Ռուսաստանի համար։

«Եթե ընթերցեք եվրոպացի քաղաքական գործիչների ու առաջնորդների՝ Կայա Կալասի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Մերցի, Սթարմերի, Մակրոնի, Ռյուտեի հայտարարությունները, ապա կնկատեք, որ նրանք լրջորեն պատրաստվում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին և ըստ էության, դա չեն թաքցնում»,— համոզված է նախարարը։