Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկատարի իր խոստումը և ազատ կարձակի բռնագրավված «Մարիներա» լցանավի վրա գտնվող երկու ռուս նավաստիներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:
«Մենք ակնկալում ենք, որ մեր ամերիկացի գործընկերները կկատարեն իրենց խոստումը, որը, ինչպես արդեն ասացի՝ մեզ է փոխանցվել», - ասել է նա։
Լավրովը նշել է, որ «Մարիներա» լցանավի զավթումից անմիջապես հետո Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ ռուսաստանցի քաղաքացիներին ազատ արձակելու հաստատակամ խնդրանքով: Նա հավելել է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ միասին լցանավի վրա գտնվում են նաև ՌԴ երկու քաղաքացիներ։





























