ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման ժամանակ ամերիկյան զինվորականները «գաղտնի ձայնային» զենք են օգտագործել, հաղորդում է The Independent-ը։

ԱՄՆ նախագահը նաև պարծեցել է, որ «ուրիշ ոչ ոք» չունի այս զենքից։

«Բայց մենք ունենք զենքեր, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Եվ հավանաբար ավելի լավ է չխոսել այս մասին, բայց մենք ունենք մի քանի զարմանալի զենքեր», - նշել է Թրամփը։

Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի համապատասխան գործակալություններ, որոնք հավաքում և վերլուծում են տեղեկատվությունը և պարզաբանումներ կտրամադրեն այդ հայտարարությունների վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն։

«Նրանք [ռուսական հետախուզական գործակալությունները] կատարում են իրենց աշխատանքը։ Այս դեպքում մենք, հավանաբար, ստիպված կլինենք լսել ԱՄՆ նախագահի բացատրությունը», - մեկնաբանել է Պեսկովը։