Սիրիայի անցումային կառավարությունը կարող է խնդրել ռուսական զորքերին լքել Սիրիայում տեղակայված Ռուսաստանի երեք բազաներից մեկը՝ երկրի հյուսիսում տեղակայված Ղամիշլիի օդանավակայանը, որին Մոսկվան մուտք ունի 2019 թվականից, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով սիրիական աղբյուրին։
Այս հարցի շուրջ բանակցությունները կարող են սկսվել, երբ Ալ Հասաքե նահանգը, որտեղ տեղակայված է Ղամիշլին, քրդական ուժերից անցնի կենտրոնական կառավարության իրավասության տակ, նշել է աղբյուրը։ «Կարծում եմ՝ ռուսներին կխնդրեն ամբողջությամբ լքել Ղամիշլին։ Նրանք այժմ այնտեղ գործ չունեն», - «Коммерсантъ»-ին հայտնել է աղբյուրը։
Սիրիական աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները, որը ռազմական ներկայություն էր պահպանում Սիրիայի հյուսիս-արևելքում, ևս կրճատել է իր առաքելությունը՝ հրաժարվելով քրդական կողմին հետագա աջակցությունից։





























