Դավոսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է BBC News-ը։

Սակայն դեռևս պարզ չէ, թե հանդիպումը երբ տեղի կունենա։

«Նախագահը Կիևում է»,- լրագրողներին ասել է Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը մի քանի րոպե անց, երբ Թրամփը ֆորումում հայտարարել է, որ երկու առաջնորդները կարող են հանդիպել այսօր ավելի ուշ, և որ Զելենսկին կարող է նույնիսկ «ունկնդիրների» մեջ լինել։

Թրամփը Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչ է արել ՝ հայտարարելով, որ երկրները ի վիճակի են համաձայնության գալ։

«Դուք պետք է ավարտին հասցնեք այդ համաձայնագիրը։ Չափազանց շատ մարդիկ են մեռնում։ Նրանք արժանի չեն դրան»,- ասել է Թրամփը Դավոսում իր պաշտոնական ելույթից հետո հարց ու պատասխանի ժամանակ։

 «Նրանք հիմար կլինեն, եթե դա չանեն,»,- Զելենսկու և Պուտինի մասին ասել է Թրամփը։