Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկվում է հատուկ կառույցի ստեղծումը, որը կզբաղվի կղզում բնական պաշարների արդյունահանման վերահսկողությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ նոր մարմինը կկարգավորի հանքավայրերի երկրահետախուզության համար իրավունքի տրամադրումը։ Դրա ստեղծումը, ինչպես նշվել է, ուղղված է այն բանին, որպեսզի Չինաստանին եւ Ռուսաստանին թույլ չտրվի մասնակցել Գրենլանդիայի պաշարների մշակմանը։

Գրենլանդիան մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։

Հւոնվարի 22-ին ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին Գրենլանդիայի վերահսկման շուրջ ապագա համաձայնագրի վերաբերյալ։

Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պետք է մասնակցի կղզու պաշարների բաշխմանը, քանի որ, նրա խոսքով, ապահովում է նրա պաշտպանությունը։