Ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը մտադիր է ավել ակտիվորեն մասնակցել ԱՄՆ քաղաքական կյանքին՝ միջանկյալ ընտրություններին պատրաստվելու ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, դիմել են Մասկին՝ խնդրելով աջակցել հանրապետականներին Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում նվազագույն մեծամասնությունը պահպանելու համար պայքարում։

Թերթի աղբյուրները հավաստիացրել են, որ միլիարդատերը դիտարկում է հանրապետականների ընտրարշավի ֆինանսական օգնության հնարավորությունը  America PAC կազմակերպության միջոցով, որը նա ստեղծել է 2024թ. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփիի նախագահական քարոզարշավին աջակցելու համար։

Հրապարակման մեջ նշվել է, որ այդ քայլերը կարող են վկայել քաղաքական ոլորտ Մասկի վերադառնալու մասին այն փուլից հետո, երբ նա կենտրոնացել էր գերազանցապես բիզնես-նախագծերի վրա։

Միջանկյալ ընտրությունները ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում նախատեսված են նոյեմբերի 3-ին։