Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ վերադարձնել ԱՄՆ-ում պահվող իրենց ոսկու պաշարները: Քաղաքական գործչի հետ հարցազրույցը հրապարակվել է Der Spiegel հանդեսում:

«Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի»,- ընդգծել է Շտրակ-Ցիմերմանը:

Նա պնդել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը և Բունդեսբանկը թափանցիկ գնահատական ​​​​տան արտասահմանում պաշարներ պահելու ռիսկերի վերաբերյալ: Ըստ նրա՝ «ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը չի կարող փոխարինել ինքնիշխանությանը տնտեսական և պաշտպանական ոլորտներում»:

Գերմանիան տիրապետում է աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկու պաշարը՝ 3350 տոննա: Համաշխարհային ոսկու խորհրդի տվյալներով՝ Միացյալ Նահանգները զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը՝ հինգերորդը: