ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հունվարի 3-ին ԱՄՆ կառավարության ռազմական գործողությունից հետո աշխատում է Վենեսուելայում մշտական ​​ներկայություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ պետդեպարտամենտը եւ առաջին հերթին ԿՀՎ-ն պատասխանատու են բոլիվարյան հանրապետության ապագայի վրա ազդելու Վաշինգտոնի ծրագրերի համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Երկու գերատեսչություններն էլ կենտրոնանալու են քաղաքական անցման եւ Վենեսուելայում անվտանգության անկայուն իրավիճակի կարգավորման վրա։

Հեռուստաընկերության զրուցակցի խոսքով՝ «պետդեպարտամենտը [դիրքորոշում կորդեգրի], բայց իրական ազդեցությունը գործում է ԿՀՎ-ն», որը հիմք կստեղծի դիվանագիտական ​​ջանքերի համար՝ ներառյալ տեղի բնակչության հետ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ անվտանգության ապահովումը։ Առաջին անգամ մինչեւ դեսպանատան պաշտոնական բացումը, ամերիկացի պաշտոնյաները Վենեսուելայում կաշխատեն ԿՀՎ օբյեկտների տարածքում՝ կապ հաստատելով կառավարության ներկայացուցիչների եւ ընդդիմադիրների հետ, CNN-ին ասել է աղբյուրը, որը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայում վարչության աշխատանքի հետ։ Նրա խոսքով,՝Վաշինգտոնի համար ԿՀՎ մշտական ​​ներկայությունը առաջնահերթություն է, «մինչ դիվանագիտական ​​ուղիների բացումը, [ԿՀՎ] ներկայությունը կարող է օգնել կապեր հաստատել Վենեսուելայի հետախուզության հետ»։ Հեռուստաընկերության զրուցակիցն ավելացրել է, որ դիվանագետներն ու տեխնիկական անձնակազմը գտնվում են Կարակասում՝ դեսպանատան փուլային վերականգնման «հնարավորության նախնական գնահատում անցկացնելու համար»։

Բացի այդ, պետդեպարտամենտը եւ վարչությունը կվերահսկեն Կարակասի շփումները Մոսկվայի, Պեկինի եւ Թեհրանի հետ։ Միաժամանակ, նշել է հեռուստաընկերությունը, ԿՀՎ-ն սպասում է, որ Սպիտակ տունն ավելի լայն նպատակներ կձեւակերպի Վենեսուելայում իր ներկայության համար։