Միացյալ Նահանգները վեց ամսվա ընթացքում կես միլիարդ դոլար է ծախսել քաղաքներում զինվորականներ եւ Ազգային գվարդիա տեղակայելու վրա, վկայում են Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալները։
Հաշվետվության համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ քաղաքներում Ազգային գվարդիայի 200 զինվոր տեղակայելու արժեքը կազմել է մոտ 496 միլիոն դոլար։
Տրամադրված տվյալների համաձայն՝ մեկ զինվորի համար օրական ամենաբարձր միջին ծախսը գրանցվել է Վաշինգտոնում՝ 607 դոլար։ Ամենացածր ծախսերը գրանցվել են Լոս Անջելեսի ծովային հետեւակի պարագայում՝ 311 դոլար, եւ Մեմֆիսում, եթե հաշվի առնվի միայն Ազգային գվարդիան՝ 522 դոլար։
Գերատեսչության նախնական գնահատականների համաձայն՝ 2026թ․ մեկ ամերիկյան քաղաքում Ազգային գվարդիայի 1 000 զինվոր պահելու արժեքը կկազմի ամսական մոտ 18-21 միլիոն դոլար։
Սկսած 2025թ․ հունիսից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ազգային գվարդիայի զինծառայողներ եւ ծովային հետեւակի կորպուսի գործող զինվորներ է տեղակայել ԱՄՆ վեց քաղաքներում՝ Լոս Անջելես (Կալիֆոռնիայի նահանգ), Վաշինգտոն (Կոլումբիայի օկրուգ), Մեմֆիս (Թենեսի), Պորտլենդ (Օրեգոն), Չիկագո (Իլինոյս) եւ Նոր Օռլեան (Լուիզիանա)։





























