ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր կինը՝ Մելանյան, օգնել է իրեն դառնալ այն, ինչ կա այսօր։ Այս մասին տեղեկացրել է Fox News-ը։
Լրագրողը Թրամփին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ կարող էր դառնալ այն մարդը, որը կա այսօր, եթե չհանդիպեր իր կնոջը։ Քաղաքական գործիչը կատակել է՝ ասելով, որ իրեն «շատ վտանգավոր հարց են տվել»։
«Կարծում եմ՝ նա ինձ շատ է օգնել... շատ հարգված, շատ խելացի, շատ խելամիտ։ Երբեմն, երբ ես այնքան ել կշռադատող չեմ լինում, նա գնահատում է քեզ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Մինչ այդ Թրամփը Սպիտակ տանը Սուրբծննդյան ընդունելության ժամանակ կատակով դժգոհել էր, որ մարդիկ ավելի շատ առաջին տիկնոջն են սիրում։ Կանգնելով Մելանյա Թրամփի կողքին՝ երկրի նախագահը նշել է, որ իր յուրաքանչյուր ելույթի ժամանակ տեսնում է պաստառներ. «Մենք սիրում ենք մեր առաջին տիկնոջը»։





























