Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեքորնյուն կիրառել է Սահմանադրության 49.3 հոդվածը 2026թ. բյուջեի հաստատման համար՝ շրջանցելով խորհրդարանական քվեարկությունը, ուրբաթ տեղեկացրել է BFM TV հեռուստաալիքը։
«Ֆրանսիան բյուջեի կարիք ունի։ Հետեւաբար, ես կիրառում եմ Սահմանադրության 49.3 հոդվածը՝ 2026թ․ բյուջեի մասին ամբողջ օրենքը հաստատելու համար»,- հայտարարել է նա Ազգային ժողովում։
Վարչապետի որոշումն առաջացրել է մի շարք քաղաքական ուժերի դժգոհությունը։
Օրինակ՝ ծայրահեղ ձախ «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունը նախաձեռնում է անվստահություն հայտնել կառավարությանը։ Քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ առաջարկը, հավանաբար, հազիվ թե հավաքի անհրաժեշտ թվով ձայներ։





























