ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քեւին Ուորշին առաջադրել է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահի պաշտոնում։

Ուորշը եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ 2006-2011թթ՝ միանալով խորհրդին 35 տարեկան հասակում, նա այդ ժամանակ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի ամենաերիտասարդ անդամն էր։ Նա համարվում է մեղմ դրամավարկային քաղաքականության կողմնակից։