NEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տիկինը՝ Ուշա Վենսը, եկել են Փաշինյանի և Վենսի համատեղ հայտարարությանը։

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։