Երեկ ստորագրվեց մեր փաստաթղթերից մեկը, բայց նաև մեր որոշ հանդիպումների ժամանակ աշխատում ենք, որոնք մեծ ներդրումների մասին են, որոնք մեր լրատվամիջոցներին կհասնեն նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված որոշ լավ գործարքների շնորհիվ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով 5 և 4 մլրդ դոլարի վերաբերյալ երեկվա հայտարարություններին, որոնք սխալ թարգմանության պատճառով թյուիմացությունների տեղիք էին տվել։
«Այդ բաներից մեկն այն է, որ լինելու է շատ մեծ տվյալների կենտրոն։ Իրականում, կարծում եմ, այն արդեն մեկնարկել է։ Տվյալների կենտրոնը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրումների Հայաստանում։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի հայրենիքում ապրող մարդկանց համար։ Այսպիսով, սա դասական փոխշահավետ գործարք է։
Կարծում եմ՝ նախագիծը կարող է լինել 4 միլիարդ դոլար, բայց դուք արդեն տեսել եք նշանակալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է շրջանառվող այն պնդմանը, թե Վենսը Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել։ Մինչդեռ թարգմանիշն էր սխալմամբ օգտագործել «ներդրումներ» բառը։ Վենսն, իրականում ասել էր. «մինչև 5 մրդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն»։





























