Փետրվարի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  

Դեսպանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ։