Անհատ բարերարների կողմից առանց համապատասխան ձեւակերպումների կառուցված եկեղեցիները եւ եկեղեցապատկան կառույցները օրինականացնելու ժամանակ կազատվեն համապատասխան վճարներից: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նման որոշման նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարության հաստատմանը: Հարցը ներառված է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում: Խոսքը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) կողմից կառուցված կամ նրան նվիրաբերվող կառույցներին ու հողամասերին:
Նշենք, որ որոշումը վերաբերում է ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը, որի ժամանակ վճարները հաշվարկվում են ըստ գույքի վայրի գտնվելու գործակիցների:



























