Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի շտաբի ներկայացուցիչները լրատվամիջոցներին են ներկայացրել ապացույցներ, որ իրենց շտաբի գրոհի ժամանակ Ջիոեւայի նկատմամբ բռնություն է կիրառվել: Նրանք ներկայացրել են թեկնածուի հետազոտման բժշկական եզրակացությունը:
«Կավկազսկի ուզելը» հայտնում է, որ ըստ եզրակացության Ջիոեւայի մարմնի վրա սալջարդեր եւ արնահոսության հետքեր կան:
Փաստաթուղթը թվագրված է փետրվարի 10-ով: Եզրակացությունը ստորագրվել է Հարավային Օսիայի հանրապետական հիվանդանոցի աշխատակից, բժիշկ-պաթոլոգոանատոմ Վյաչեսլավ Մամիեւի կողմից:
Եզրակացության տեքստը հրապարակվել է նաեւ «Օսեթիա-Կվայսա» ընդդիմադիր կայքում: Արնահոսության հետքերը հայտնաբերվել են ձախ ուսին, աջ կողին, գլխին եւ պարանոցին:
Նշենք, որ Ջիոեւան հայտնվել էր հիվանդանոցում, երբ փետրվարի 9-ին նրա շտաբ էին ներխուժել հատուկջոկատայինները եւ փորձել էին ուժով նրան տանել հարցաքննության:




























