Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկրորդ արծաթե մեդալը: Այս անգամվա հերոսը եղել է 77 կգ քաշային կարգում հանդես եկող 21-ամյա Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության:
Պոկում վարժությունում Տիգրանը բարձրացրել է 170 կիլոգրամանոց ծանրաձողը եւ վերցրել փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում նա բարձրացրել է 200 կիլոգրամանոց ծանրաձողը եւ գրավել 4-րդ տեղը: Երկամարտի արդյունքում նա արժանացել է մեծ արծաթե մեդալի: Ոսկին բաժին է ընկել չինացի ծանրորդ Քսյաոժուն Լուին: Երրորդ տեղում կրկին եղել է չինացի մարզիկ` Դայժին Սուն:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականին արծաթե մեդալ էր պարգեւել Առաքել Միրզոյանը, ով օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է:



























