Հայկական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից, հայտնում է գերմանական Bild թերթը: Բացի այդ, Աբրահամը կարող է ենթարկվել նաեւ տուգանքի՝ 680 եվրոյի չափով:
Բեռլինի ավտոտեսչությունը պնդում է, որ Աբրահամի Ferrari-Modena-ն քաղաքի ճանապարհներով ընթացել է 168 կմ/ժամ արագությամբ՝ թույլատրված 80-ի փոխարեն:
Տաղանդավոր բռնցքամարտիկը մտադիր չէ համակերպվել իրողության հետ եւ ձգտում է խուսափել զրկումից: Նա պնդում է, որ ընդհանրապես չի եղել մեքենայի ղեկին:
«Մեքենան ես չեմ վարել, այլ բոլորովին ուրիշ մեկը»,- հայտարարել է Աբրահամը:



























