Նեթանյահուն խաբեությամբ ստիպեց Թրամփին պատերազմ սկսել, եւ հիմա նա գործում է նրա վերահսկողության տակ, Х սոցցանցում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ինչ վերաբերում է խոշոր հանցագործությանը, որը նրանք կատարել են, Իրանն այլեւս «ոչ մի տարբերություն» չի դնում Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի միջեւ»,- նշել է նա։
Ղալիբաֆի խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ հակառակորդի հաշվարկները փոխվեն եւ նա զղջա դրա համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։





























