Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Ճշմարիտ խոստում-4» գործողությունների 50-րդ ալիքի մասին, տեղեկացրել է Tasnim-ը։
Տարածաշրջանի բնակիչներին խնդրում են հեռու մնալ ԱՄՆ զինվորներին թաքստոցներից։
Գործողությունը նվիրված է ԻՀՊԿ զոհված հրամանատարներ, գեներալ-լեյտենանտ Ալի Շադմանիին եւ գեներալ-մայոր Հաջ Հոսեյն Համեդանիին։
ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ «ԻՀՊԿ կործանարար եւ օդատիեզերական ուժերը բացահայտում են ամերիկացի ահաբեկիչ զինվորների թաքստոցները տարածաշրջանում»։
Հայտարարության համաձայն՝ 50-րդ ալիքի շրջանակում հարվածներ են հասցվել ԱՄՆ բանակի՝ Ալ-Դաֆրայում, Ֆուջեյրայում, Ջուֆայրում, Հինգերորդ նավատորմում, Ալի Սալեմում եւ Ալ-Ազրակում տեղակայված բազաներին, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված վաղ նախազգուշացման ռադարներին, որոնք պաշտպանական դեր էին խաղում Իսրայելի համար։





























