Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) գլխավոր քարտուղար Նիկոլ Բյուտները գլուխը սափրել է Բադեն-Վյուրտեմբերգ նահանգի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո։ Նա լուրը հայտնել է Ինստագրամում։
«Ես խաղադրույք կատարեցի։ Ես պարտվեցի», - տեսանյութը մակագրել է նա։
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) համանախագահ Ալիս Վայդելը մարտի 15-ին հայտարարել է, որ Գերմանիայի ընդդիմադիր AfD կուսակցությունը քննարկում է 2027 թվականի ընտրություններում դաշնային նախագահի պաշտոնում իր սեփական թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։
Նշվել է, որ Գերմանիայում դաշնային նախագահն ընտրվում է հատուկ գումարված Դաշնային ժողովի կողմից՝ սահմանադրական մարմնի, որը բաղկացած է Բունդեսթագի անդամներից և դաշնային նահանգների ներկայացուցիչներից։





























